Պաշտոնյաների այցը Ազգային ժողով ուղեկցվում է խնդիրներով
Երևանի Մաշտոցի պողոտայից Բաղրամյան ձգվող հատվածում դարձյալ անվերջանալի խցանումներ են: Նման իրավիճակներ այս հատվածում հաճախ առաջանում են և հատկապես այն ժամանակ, երբ խորհրդարան են ժամանում տարբեր երկրներից պատվիրակություններ: Այս անգամ էլ Հայաստանում են ԵԺԿ նախագահը Մարտենսը, Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, Մոլդովայի վարչապետ Ֆիլատը, և Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն: Այս պաշնոնյաներից Մարտենսը հանդիպելու է ԱԺ նախագահի հետ: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, բավական դժվար է փողոցում տեղաշարժվելը:
Ոստիկանության լրատվության բաժնից Henaran.am-ին ասացին, որ իրենք չգիտեն, թե ինչու է խցանում առաջացել այդ տարածքում, սակայն վստահեցրին, որ եթե նման խնդիր կա, ապա ոստիկանությունը կձեռնարկի միջոցներ :
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրապետական և Եվրոպական ժողովրդական կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժոովը: