13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Պաղեստինի եւ Արցախի միջեւ զուգահեռներ տանելու կարիք չկա. քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին:

Խոսելով 2013-ին սպասվող նախագահական ընտրություններից, քաղաքագետն ասաց, որ նման քաղաքական իրադարձության շեմին իրավիճակը փորք-ինչ  տարօրինակ է: “Ընտրություններից շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն քաղաքական ուժերը դեռեւս հստակ դիրքորոշում չունեն”,-նշեց նա` հավելելով, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, ինչպես նաեւ սոցհարցումներից դատելով` կարելի է ենթադրել, որ գործող նախագահը մեծ շանսեր ունի:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին`  քաղաքագետը դրական համարեց  այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են բանակցային գործընթացը, սակայն կա նաեւ բացասական կողմը, այն, որ առաջընթաց չկա այն “փաստաթղթի հետ, որը դրված է բանակցային սեղանի շուրջ”: Բանախոսի կարծիքով` ղարաբաղյան գործընթացի վրա ոչ մի կերպ չի ազդի Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, հակառակը` Ստեփանակերտից Երեւան իրականացվող չվերթներն ավելի կամրապնդեն 2 երկրների միջեւ կապը:

Այն հարցին, թե ինչ կարծիքի է քաղաքագետը ՄԱԿ-ում Պաղեստինի` դիտորդ-երկրի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ընդունված բանաձեւի մասին, Ալեքսանդր Մարկարովը պատասխանեց, որ Պաղեստինի եւ Արցախի միջեւ զուգահեռներ տանելու կարիք չկա, քանի որ նրանց կարգավիճակները բոլորովին տարբեր են:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ