03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայում ընտրել են ընդդիմության առաջնորդին

Սիրիացի ապստամբներն ընտրել են  նոր կոալիցիայի առաջնորդին: Կոալիցիան պետք է պայքարի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի  դեմ: Սիրիական հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավարն է դարձել իսլամ քարոզիչ եւ գիտնական Ահմեդ Մուազ ալ-Խաթիբը` Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համաձայն, հաղորդում է “Reuters”-ը:

Ալ-Խաթիբն իմամ է եղել Դամասկոսի մզկիթներից մեկում, սակայն 3 ամիս առաջ լքել է Սիրիան:

Նոր ընդդիմադիր կազմակերպություն ստեղծելու որոշումն ընդունվել է նոյեմբերի 11-ի երեկոյան: Փաստաթուղթն ստորագել է նաեւ Սիրիայի ազգային խորհուրդը, որը նախկինում համարվում էր սիրիական ընդդիմության գլխավոր ներկայացուցիչը:

Նոյեմբերի 11-ին Դոհայում հավաքվել են Ասադի վարչակարգին դեմ կազմակերպությունները: Նիստի նախաձեռնողները Արաբական երկրների լիգան եւ Քաթարն են եղել: Հանդիպման նպատակը սիրիական ընդդիմության ցրված խմբավորումների համակարգումն էր:

Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով` շուրջ 45 հազար մարդ է զոհվել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ