06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախորդ տարիների 186 շրջանավարտ կստանա պետական նմուշի դիպլոմ

ՀՀ կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանի  հրամանով 2015թ.-ի մայիսի 11-ից մինչև հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են բակալավրի կրթական ծրագրի 2015 թվականի ամփոփիչ ատեստավորման քննություններ, որի համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2015թ.-ի մարտի 3-ի N 197-Ն որոշմամբ հաստատված “Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման”  կարգը: 

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար մարտի 10-ից մինչև  ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում 41 մասնագիտության գծով դիմում-հայտ է ներկայացրել 316 շրջանավարտ, որոնց քննությունները կազմակերպվել են 14 բարձրագույն ուսումնական հաստատություններում /6 պետական և 8 հավատարմագրված ոչ պետական/: Տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը տեղադրվել են նախարարության կայքում:

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար թույլատրված 311 շրջանավարտից 75-ը /24.1%/ ընդհանրապես չի ներկայացել ամփոփիչ ատեստավորման քննություններին: Դիմում-հայտ ներկայացրած և քննությունների թույլատրված 311 շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննություններին ներկայացել է 236-ը /75.9%/, որոնցից 50-ը /21.2%/` համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է “անբավարար” գնահատական:
Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 311 շրջանավարտից բակալավրի կրթական ծրագրի շրջանավարտներից ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 186-ը /59.8%/: ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի պետական նմուշի դիպլոմով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ