09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Րաֆֆին չի նահանջելու

՛՛Ես պատրաստ եմ լինել այդ հավաքական թեկնածության մասնիկը, այստեղ միասնական կախարդական թեկնածուի հարցը չէ, եթե տեսնենք, որ իսկապես կարելի է դուրս գալ այս իրավիճակից, ես կարող եմ և այդ հավաքականի մեջ լինել՛՛,-այսօր լրագրողներին ասաց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սակայն միաժամանակ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ միասնական թեկնածուի շուրջ հավաքվելը հերթական պարտությունը կլինի ընդդիմության համար:

Ինչ վերաբերում է քաղաքական դաշտում տիրող անորոշությանը, ապա ՛՛Ժառանգության՛՛ նախագահի համար ոչ մի անորոշություն էլ չկա: ՛՛Ինձ համար անորոշություն չկա, ինձ համար որևէ անհստակ բան չկա, անհստակ է միայն, թե արդյոք այդ հավաքական կուսակցության գաղափարն ի հայտ կգա, թե չէ: Ես արդեն որոշել եմ, որ առաջադրվելու եմ նախագահական ընտրություներին և պիտի օգտվեմ իմ այդ իրավունքից և չսպասեմ 2018 թվականի նախագահական ընտրություններին՛՛,-նշեց Հովհաննիսյանը: Նա ընդգծեց նաև, որ որքան էլ իրեն ուղղված խայթոցներ և չարակամ արտահայտություններ լինեն, ինքն իր որոշումը չի փոխելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ