18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թուրինջը վտանգավոր է համատեղել որոշ դեղամիջոցների հետ

Թուրինջը փոխում է որոշ դեղամիջոցների գործողությունները: Կանադացի բժիշկների կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին 4 տարիների ընթացքում այն պրեպարատների թիվը, որոնք անհամատեղելի են թուրինջի հետ, կրկնապատկվել է, գրում է “likar.info”-ն:

Այդ ցանկում են հայտնվել հակաբորբոքայինները, հակադեպրեսանտները,  սրտային հիվանդությունների բուժման  եւ քաղցկեղի դեմ դեղամիջոցները: Ընդհանուր առմամբ 85 պրեպարատներից 45-ը կողմնակի ազդեցություն են ունենում թուրինջի հետ համատեղելու դեպքում:

Բժիշկները բացատրում են, որ թուրինջի մեջ պարունակվող միացությունները փոխում են աղիների ֆունկցիաները` դեղամիջոցի ազդեցությունն ուժեղացնելով կամ հակառակը` թուլացնելով: Դա իր հերթին կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, օրինակ` աղեստամոքսային արյունահոսություններ, սուր երիկամային անբավարարվածություն, շնչառության խախտումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ