13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

500-ից 1000 դրամ՝ ՛՛Գոռի և Գրիգորի սրտին՛՛

36-ամյա Աիդա Գինոսյանի նյարդային համակարգը խեղված է: Խոսում է անդադար, արագ-արագ, լարված ու շունչը պահած: Չորս ամիս անլույս գոյատևող Աիդան երեք երեխաների հետ այլևս ոչ միայն չի տեսնում ապրելու իմաստը, այլև չի գտնում նաև ապրելու միջոցը: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հանրակացարանի 405 սենյակն ավելի անտանելի է, քան մեկուսարանի որևէ խուց:

Oրերս մի խումբ երիտասարդներով այցելելու ենք Աիդա Գինոսյանին` թևեր տալու նրա` կարիքից նահանջող հույսին, հավատին, ինչպես նաև բոլոր մտահոգ քաղաքացիների շնորհիվ ֆինանսապես օգնելու նրա ընտանիքին: Նվիրաբերելով 500-1000 դրամ այս ընտանիքին` ոչ թե կսննկանաք, այլ ՛՛կհարստանաք՛՛… 

Նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին լինել Արամ Խաչատրյանի անվան արձանի դիմաց և գումարը գցել ՛՛Գոռի և Գրիգորի սիրտը՛՛ գրությամբ արկղի մեջ:

Բազմաթիվ մարդկանց խնդրանքով բացվել է նաև հաշվեհամար.

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ, Արարատ մ/ճ-ում, Հովհաննիսյան Արմինե

AMD 16008016893500

USD 16008016893501

EUR 16008016893502

RUR 16008016893503

Ընտանիքի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` միանալով մեր նախաձեռնության Ֆեյսբուքյան էջին`

http://www.facebook.com/events/130111430476146/?fref=ts 

Հարգանքով` 
՛՛Գործով ապացուցենք, որ…՛՛ քաղքացիական նախաձեռնություն

Լուսանկարը՝ 168.am-ի

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ