18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միայն պահպանակներով չի

՛՛Սեռավարակների 95%-ն առաջանում է սեռական հարաբերությունների միջոցով, ասել, թե որ սեռավարակն է գերակշռում, սխալ է՛՛,- նշում է Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոն հակաբորային կաբինետի վարիչ, մաշկավեներեբան Սամվել Հովհաննիսյանը, բարձրաձայնելով որ այժմ ի հայտ են եկել նոր սերնդի սեռավարակները, ինչը, ըստ սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանի, կապված է երիտասարդների չիմացության հետ:

՛՛Միայն պահպանակներով չի այդ պաշտպանությունը, նախ պետք է ուղեղը պաշտպանի իրենց, մտածեն՝ որտեղ ինչ են անելու կամ չեն անելու, ապա օգտվեն պահպանակներից: Պետք է իմանալ՝ ում հետ են ունենում սեռական հարաբերություն, որտեղ, արյդոք խմիչք են օգտագործել, թե ոչ՛՛,-նկատեց Զաքարյանը:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում կաղում է սեռական դաստիարակությունը: Երիտասարդները սեռական դաստիարակության մասին գիտելիքներ չունեն:

Սեքսոպաթոլոգը միաժամանակ նկատում է, որ նվազել են սիֆիլիս հիվանդության դեպքերը, և, մաշկավեներեբանի խոսքով, չի կարելի ասել, թե սեռավարակները խեղդում են ամբողջ հասարակությանը: Ամեն դեպքում դրանց դեմ պայքար անպայման պետք է լինի: ՛՛Մարդիկ պետք է գիտակցեն, որ սեռավարակների առկայությունը իրենց ընտանիքին է վնաս՛՛,-եզրափակեց Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ