28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյուլը դեմ է Թուրքիայում արտահերթ ընտրությունների անցկացմանը

Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո հեռախոսազրույց է ունեցել վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքական «Zaman» պարբերականը հայտնում է, որ Գյուլը դեմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ նման որոշում կայացնելը մեծ սխալ կլինի:

«Այդ սխալը ԱԶԿ-ի համար ավելի սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել»,- նկատել է տվել Գյուլը:

Գյուլը և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ զրույցում հայտնել է, որ անհրաժեշտ է սկսել կոալիցիա կամզելու գործընթաց, որի մեջ պետք է լինի նաև «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ