15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երևանից ուղղաթիռով մեկնել են Սյունիք եւ բերման ենթարկել Կապանի ոստիկանապետին.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Կապանում օրերս հետաքրքիր միջադեպ է եղել: Քաղաքում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երեւանից ուղղաթիռով օպերատիվ աշխատակիցներ են մեկնել Սյունիքի մարզ, որոնք բերման են ենթարկել Կապանի ոստիկանապետին, մի շարք քննիչների եւ համակարգի աշխատակիցների:

Մեր տեղեկություններով, նրանց տարել են բաժին եւ ստուգել խմածությունը: Ասում են, թե Սյունիքի մարզի ոստիկանության եւ քննչական բաժիններում խռովություններ են, երկու համակարգերի միջեւ ինչ-որ կոնֆլիկտ է հասունանում: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, քննիչներից մեկը չի համաձայնել, որ ստուգեն՝ խմած է, թե ոչ: Նա պահանջել է, որ իր հետ որեւէ գործողություն անելուց առաջ նախ զեկուցեն եւ թույլտվություն հարցնեն իր ղեկավարից:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ