Պալաչին դատի են տվել.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Թերթին հայտնի դարձավ, որ «Առեքսիմբանկը»դիմել է դատարան, որպեսզի դատարանը սնանկ ճանաչի Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին՝ Պալաչին պատկանող «Քինգ դե լյոքս» ընկերությունը, որն իր վարկառուն է։
Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է այս մասին տեղեկություն ստանալ Պալաչից, վերջինս հայտարարել է. «Դա ո՞ւմ ինչ գործն է՝ բանկը դիմել է, չի դիմել, դա իմ անձնական գործն է»:
«Քինգ դե լյուքսի» ներկայացուցիչները ժամանակին հայտարարում էին, որ ԲՀԿ նախկին նախագահ Գ.Ծառուկյանի բարեգործական ավտոբուսները, որոնք աշխատում են նույն երթուղում, մեծ վնաս են հասցնում մրցույթում հաղթած «Քինգ դե լյուքսին»:
Նկատենք, որ Ծառուկյանի սույն ավտոբուսները, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո չէին նկատվում, կրկին սկսել են գործել: Եթե հիմա դատարանը որոշում կայացնի հօգուտ բանկի, վերջինս, ըստ ամենայնի, աճուրդի կհանի «Քինգ դե լյուքսի» գուքը, որը գրավադրված է բանկում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։