14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է. Ժամանակ

«Ժամանակ»-ի վերլուծությունը ներքաղաքական է: Թերթն անդրադարձել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերություններին՝ փորձելով հասկանալ՝ որն է ՀՀ նախագահի մոտիվացիան այս հարցում:

«Հունիսի 1 -ին Երեւանում նորոգված կինոթատրոնի բացմանը Սերժ Աարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողք կողքի ներկայությունը՝ առաջինը փետրվարյան հայտնի «մակա- նունահարումներից» կամ «բամփումներից» հետո, շարունակում Է մնալ հսւյաստանյան ՜ ներքաղաքական անցուդարձի ամենաքննարկվող թեման:

Քննարկումներում հնչում են հարցեր այն կապակցությամբ, թե ինչու Էր Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյաի կողքին, եթե նա պաշտոնապես չի հանդիսանում բացվող կինոթատրոնի սեփականատեր, իսկ դե յուրե կարգավիճակի առումով նա չուներ այդ օրը Սարգսյանի կողքին լինելու հիմքեր:

Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ կինոթատրոնը Ծառուկյանի շրջապատի հայտնի օդիոզ անձանցից մեկի՝ Բանգլադեշի Համոյի սեփականությունն է, որը ՀՀԿ-ԲՀԿ փոխհրաձգությունների տարբեր ժամանակահատվածներում հաճախ Է հայտնվել ՀՀԿ-ի թիրախում, անգամ ձերբակալվել: Սակայն, եթե խոսքը Ծառուկյանի անգամ մերձավորի սեփականության մասին է, ապա առավել եւս նրա ներկայությունը կարող Էր եւ չլինել, Ծառուկյանին կարող Էին չհրավիրել:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը նպատակային կերպով կամեցել Է, որ այդ օրը Ծառուկյանը լինի իր կողքին: Բացառված չէ, որ սրանում դեր է խաղացել՝ բառացիորեն նախօրեին Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացմանը մասնակցած Ծառուկյանի հայտարարությունները սղագրողների հետ զրույցում, թե՝ «գնացեք կարկառուն գործիչների հետ ձեր երկիրը զարգացրեք»:

Մինչեւ «լրագրողները» կգնային, փաստորեն Գագիկ Ծառուկյանը հայսքնվեց «կարկառուն գործչի» կողքին: Սերժ Սարգսյանին երեւի պետք էր ցույց տալ իհարկե, որ Ծառուկյանի նմանօրինակ հայտարարությունները լիովին իր վերահսկողության տակ են արվում: Ընդհանրապես, ԲՀԿ-ի նախկին նախագահը՝ որպես ներքաղաքական գործոն, ըստ էության Սերժ Սարգսյանի համար կարծեք թե ձեռք է բերում, այսպես ասած, «ուժի ցուցադրության» նշանակություն:

Սա նշանակում է, որ Սարգսյանը երեւի թե պարբերաբար կկազմակերպի նմանօրինակ ցուցադրություններ: Խնդիրն այն է, նախագահական պաշտոնի մոտ ութ տարիների ընթացքում Գագիկ Ծառուկյանին հեռացնելն, ըստ էության, Սերժ Սարգսյանի երեւի թե միակ, այսպես ասած, լիարժեք հաջողությունն է եղել:

Սերժ Սարգսյանի համար Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, միակ, եզակի հաղթանակի եւ հաջողության մասին հիշեցումն է, որ «մեդալի» նման Սերժ Սարգսյանը երեւի թե կփորձի կրել պարբերաբար՝ իր միակ հաղթանակի մասին հիշեցնելով եւ’ հասարակությանը, եւ’ առաջին հերթին իշխանական համակարգին, ցույց տալու համար, որ ուժեղ է եւ տիրապետում է իրավիճակին:

Սա է երեւի թե Սարգսյան-Ծառուկյան հետփետրվարյան համատեղության առանցքային իմաստը եւ նպատակը: Այլ կերպ ասած՝ այս համատեղությունը Սերժ Սարգսյանի համար յուրօրինակ ներքաղաքական, ներրիշխանական իմաստով «անմոռուկի» նշանակություն ունի, որպեսզի իշխանական բուրգում ոչ ոք չմոռանա փետրվարյան նրա հաղթանակը կամ այն կասկածի տակ չպահեր:

«Ամեն մարդ, ով խախտում է օրենքը, պետք է պատասխանատվության ենթարկվի», – ասել է նա՝ չեխ գործընկեր Բոգուսլավ Սոբոտկայի հետ մամլո ասուլիսի ժամանակ»:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ