16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ-որ դելիտանտներ փորձում են խանգարել

Ալյուրի հարստացման ծրագիրը՝ երկաթով և ֆոլաթթվով, պարտադիր է՝ կանխելու արատներով ծնվող երեխաների թիվը, որը տարեցտարի մեծանում է: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշեց, որ 700-800 երեխա ծնվում է արատներով, և դրա կանխումը ոչ միայն հղիության ընթացիկ աշխատանքներով է պայմանավորված, այլև ողջ վերարտադրողական տարիքի ընթացքում: Ալյուրի հարստացման ծրագիրն ըստ նախարարի՝ առաջին փուլով՝ տրենինգային մասով ավարտվում է, մինչդեռ որոշ «դելիտանտներ» փորձում են ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ կանխել այն և հետաձգել:

«Ինչու են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր իրենց հռչակում են տասը հազար, երկու հանրահավաք են անում ու ասում, թե տասը հազար մարդ են, բայց հավաքվում են 15 հոգի: Ես կուզեի տեսնել, լսել այդ տասը հազար մարդկանց, բացատրություն անձամբ տալ, և վստահությունը լինի մասնագիտական դաշտին, այլ ոչ թե կեղծ գիտական հիմնավորումներին»,-ասաց նա:

Արմեն Մուրադյանը նշեց, թե աշխարհի շատ երկրներ այդ աշխատանքներն իրակացնում են տարբեր ուղղություններով, որոնց մի մասը կաթնաթեքրն է հարստացնում այդ միկրոթլեմտներով, իսկ 82 երկիր ընտրել է ալյուրի հասրտացման ճանապարհը: «Կարծում եմ շուտով դուք կլսեք գիտական ներուժի , ինչպես նաև միջազգային փորձագետների կարծիքը, իսկ հավաստիության և վստահության գործակիցն ավելի բարձր կլինի երկրում,նման ծրագերի վերաբերյալ, որոնք կառավարելի են պահում առողջությունն այն մասով, որը կոչվում է ոչ վարակիչ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ