05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Միհրան Պողոսյանն էլ

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է Ծառայությունը։

Երեխաների համար կազմակերպվեց տոնական շոու ծրագիր` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները անակնկալ նվերներ ստացան Ծառայությունից:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, վառ և լուսավոր ապագա: «Յուրաքանչյուր երեխաերջանիկ լինելու իրավունք ունիինչն ապահովելը բոլորի՝ընտանիքի, հասարակության,պետության խնդիրն է:

Աշխատելով այս երեխաների  հետ` հարկադիր կատարողները ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի  նրանցիրավունքները պաշտպանվածլինեն»,-ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Հիշեցնենք՝ Հարկադիր կատարման ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1823 կատարողական վարույթ, որից 1115-ը՝ մարզերից: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 2661 երեխայի հետ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ