18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հարթաշենի համար

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը այսօր ներկա է գտնվել Հադրութի շրջանի Հարթաշեն գյուղի հանդիսությունների նորակառույց  տան բացմանը: Նոր սրահը,  որտեղ տեղակայված է նաև հարթաշենցի զոհված ազատամարտիկներին նվիրված տուն-թանգարանը, կառուցվել է մոսկվաբնակ համագյուղացի Արթուր Արզումանովի ֆինանսավորմամբ:

Հանդիսավոր միջոցառմանը Արայիկ Հարությունյանը բարերարին է հանձնել «Երախտագիտություն» մեդալը, որը նրան շնորհվել է ԼՂՀ նախագահի հրամանագրով` Արցախում բարեգործական ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Շնորհակալությունհայտնելով պետական բարձր պարգևի համար, բարերարը հայրենի գյուղի զարգացմանը հետագայում ևս իր նպաստը բերելու պատրաստակամությունն է  հայտնել:  Նա  համագյուղացիներին մաղթել է  բարեկեցություն և որ նոր դահլիճը օգտագործվի միայն բարիմիջոցառումների համար:

Շնորհավորելով հարթաշենցիներին նորակառույց շենքի շահագործման առթիվ, ելույթ ունեցողները հույս են հայտնել, որ նմանծրագրերի իրականացման շնորհիվ երիտասարդներն ավելի ամուր կկանգնեն իրենց հայրենի հողին՝ շենացնելով այն:

100 ից ավելի բնակիչ  ունեցող  համայնքի համար  հանդիսությունների նոր սրահը մեծ նվեր է և համալրում է պատերազմից ի վեր գյուղի զարգացմաննուղղված միջոցառումների շարքը: Կառավարության ֆինանսավորմամբ գյուղն ապահովված է ջրով, վերանորոգվել են բնակելի տներ և տանիքներ :

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ