14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միգրանտի նպաստառու ընտանիքներին կաջակցե՞ն

Բյուջեի կատարողականի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե Եկամտահարկի և շահութահարկի մասին փոփոխված օրենքը, որը վերաբերում էր խոպանչիներին հարկելուն, արդյոք կանդրադառնա միգրանտի նպաստառու ընտանիքներին, ովքեր գրանցված եկումտ ունենալով՝ կզրկվեն նպաստի իրավունքից: Նախարարը նշեց, որ համակարգում ընտանիքների անապահովության միավորը հաշվարկվում է տարբեր կոմպոնենտներից ելնելով՝ այդ թվում եկամուտ կա, թե ոչ:

 Նա բացատրեց, որ եթե անձը, ընտանքիը եկամուտ ունի, բնական է, որ նպաստը պետք է տրամադրվի առավել անապահովի: «Եկամուտը մենք պարզում ենք հարկային մարմնի կողմից տեղեկատվական համակարգի միջոցով, այսինքն՝ եթե պայմանական ասեմ՝ ոչ ֆորմալ եկամուտ կա, որը չի երևում որևէ կերպ, որ անձը զբաղված է, բացի այն, որ սոցիալական աշխատողը կարող է որևէ կերպ բացահայտել, ապա այդ եկամուտը չի երևում և ազդեցություն չի ունենա, իսկ եթե ֆորմալ եկամուտ է և տեղեկատվական համակարգում գրանցված է, դա ազդեցություն կթողնի»,-ասաց նա:

«Այս առումով, դեռ բավականին հարցեր կան, որոնք պետք է պարզաբանումներ ստանան, հստակեցվի նշված խնդիրը»,-ասաց նա: ԲՀԿ պատգաավորը արձագանքեց, որ սա իսկապես խնդիր է: «Մարդը գնում է աշխատելու մինչև այդ օրենքի ընդունումը գնում է՝ աշխատում է, հաշվառված չէ, ռեզիդենտ չի, ոչ մի տեղ չի երևում ՀՀ-ի հարկային համակարգում, հիմա գրանցվում է, այդ կազմակերպությունը շինարարական հաշվետություն է տալու, և տեսնելու են, որ երկամուտ է ստանում, եկամտահարկը գնալու է բյուջե, ու տեսնելու են , նպաստ ստանլու է, թե ոչ, լուրջ խնդիր է մարդիկ ստանալու են, թե ոչ: Մարդիկ պետք է իմանան»,-ասաց նա, ինչին համաձայնեց նախարարը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ