05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պարզ է, որ պարզ չէ. ինչու է անօթևանների բնակարանների գումարը նվազում

Ազգային ժողովում շարունակվում է 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Զեկուցվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանից, թե երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանների շինարարության նպատակով 641 միլիոն դրամի չափով հատկացում է եղել, սակայն փաստաթղթում գրված է, որ նախորդ տարվա բնակարանային ապահովման ծախսերը նվազել են 81.1 տոկոսով՝ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված:

Նա հարցրեց, թե որոնք են այդ հանգամանքները:  Ատոմ Ջանջուղազյանն դժվարացավ պատասխանել, իսկ Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ փաստաթուղթը կառավարության կողմից է բերվել:

<<Պարզ է, որ պարզ չէ>>,-արձագանքեց պատգամավորը: Մինասյանն էլ հորդորեց նայել  այն փաստաթուղթը, որը կառավարությունն է ուղարկել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ