06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախարարությունում «պատերազմ» է գնում

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Արտաքին գործերի փոխնախար Սերգեյ Մանասարյանից բյուջեի կատարողականի քննարկմանը հետաքրքրվեց, թե նախարարությունը ի՞նչ դեսպանության շենք է գնել 2014-ին, որը ներառված է կատարողականում: Պատգամավորը խնդրեց մանրամասնել, թե այն որ երկրում է, որ կազմում է 35 միլիոն դրամ: «Կուզենայի իմանալ, թե մեր դիվանագիտական դպրոցն ի՞նչ արդյունքներ է տվել, 34 միլիոն դրամ մենք տարեկան գումար ենք հատկացնում»,-ասաց Մարուքյանը՝ հետաքրքրվելով, թե դպրոցի շրջանավարտներն արդյոք աշխատանքի՞ են անցում ԱԳՆ-ում, թե՞ պարզապես ավարտում են ուսումնական հաստատությունը:

Փոխնախարարն արձագանքեց, որ շենքի գնում տեղի չի ունեցել, Բրյուսելում վարկով ձևակերպված շենք ունի ԱԳՆ, և այդ վարկի մարումն է իրականացվում: Խոսելով դիվանագիտական դպրոցի մասին՝ փոխնախարարն ընդգծեց, որ այն բավականին հաջողված նախագիծ է.

 «Ամեն տարի շրջանավարտների համար ուղղակի նախարարությունում «պատերազմ» է գնում վարչությունների միջև, որովհետև փայլուն երիտասարդներ են, մենք մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք տեղավորել մեզ մոտ, բայց մենք էլ սահմանափակում ունենք»,-ասաց Մանասարյանը՝ հավելելով, որ մոտ 14 երիտասարդ այս տարի ընդունվել է ԱԳՆ: Փոխնախախարի հավաստիացմամբ՝ շրջանավարտների զգալի մասի առանց աշխատանքի չի մնա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ