05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Գազալցակայանների շահագործումը կդադարեցվի, եթե

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց` վերջին շրջանում գազալցակայաններում տեղի ունեցող պայթյունների հետ կապված ինչ ուսումնասիրություններ ու նախաձեռնություններ են իրականացվել։ Նախարարը տեղեկացրեց, որ երեկ Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել է 1 մլն դրամով և հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, որոնք ընկերությունը պետք է վերացներ, սակայն չի արել։

«Ես երեկ հանձնարարել եմ, որ բոլոր գազալցակայանների հետ տարվող աշխատանքները ակտիվացնեն, որպեսզի ձեզ ներկայացնեմ՝ ինչ իրավիճակ է այնտեղ, բոլոր թերությունները ձեզ անձամբ կզեկուցեմ. եթե կարիքը լինի, դրանց շահագործումները կդադարեցնենք»,-ասաց նախարարը։ Վարչապետը հանձնարարեց անվտանգության ռեժիմը խիստ վերահսկել:

Հիշեցնենք, մայիսի 26-ին գազալցակայանում երրորդ պայթյունի դեպքը գրանցվեց : 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ