15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է՝ ինչով զբաղվի, ինչով չէ. Կարապետ Գուլոյան

 «Աբովյանի ընտրություններում ես նախընտրում եմ Վահագն Գևորգյանի թեկնածությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն՝ ընդգծելով, որ նա կարող է համայնքի ղեկավարի դժվար գործը կատարել: Դիտարկմանը, թե ինքը պաշտպանո՞ւմ է Ծառուկյանի թեկնածուին, Գուլոյանը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությամբ որևէ կերպ չի զբաղվում և ընտրություններին չի միջամտում:

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի քաղաքականությամբ չզբաղվել, քանի որ ԱԺ պատգամավոր է, Գուլոյանը նկատեց. «Դա իր սահմանադրական իրավունքն է՝ ինչով զբաղվի, ինչով չէ»:

Կոտայքի մարզպետը չցանկացավ անդրադառնալ նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ կապված իրադարձություններին՝ ընդգծելով, որ քրգործ կա հարուցված, և պետք է իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցով: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ