06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քանի՞ մարդ, քանի՞ երեխա պիտի խեղվի կամ մահանա

Ազգային ժողովում պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց Երևանի վերելակների հարցը, որոնք անմխիթար վիճակում են գտնվում: Նա հիշեցրեց, որ և նախորդ, և այս տարի արդեն վերելակի պոկման դեպքեր են եղել:

<<Սա գլոբալ, լրջագույն խնդիր է: Քանի՞ մարդ, քանի՞ երեխա պիտի խեղվի կամ մահանա, որպեսզի ի վերջո մենք կարողանանք սա համարել քաղաքապետարանի համար ռազմավարական նշանակության ծրագիր և կարողանանք լրջագույն գումարներ ուղղել՝ ինչ-որ տեղերից նաև կտրելով՝ հասկանալով, որ քաղաքապետարանը չունի այն ամբողջ ծավալը գումարի՝ ուղղելու ողջ վերելակային համակարգի նորոգմանը, բայց  պետք է կտրել այն տեղերից, որ առաջնային նշանակության չեն՝ այս խնդիրը լուծելու համար>>,-նկատեց նա:

Զոհրաբյանի խոսքով՝ քաղաքացին վախենում է  նստել վերելակ, քանի որ օգտագործման ժամկետն արդեն վաղուց անցել է:

<<Մեզ հայտնի է այս իրավիճակը, դուք նորություն չեք ասում, իհարկե, գույների խտության տարբերություն կա>>,-ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հավելելով, որ  Երևանի վերելակային համակարգն, իսկապես, ֆիզիզկական մաշվածություն է ապրել տարիքային առումով, որոշակի սերնդի առումով բարոյական մաշվածություն ունի այդ ամբողջ տնտեսությունը:

Նա նշեց, որ վերելակը համարվում բաժնային սեփականություն այդ շենքի համար, այսինքն՝ իրավական առումով  բաժնային սեփականատերը բնակիչն է, իսկ նորմերի  կատարման պատասխանատուն համատիրությունն է: Արեյանը հավելեց, որ խնդրի լուծման համար լրջագույն ներդրումներ են պետք, և հիմա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նախաձեռնվել են քննարկումներ տարբեր ներդրումային կառույցների հետ:

<<Երևանի բյուջեն բավարար չէ այդպիսի ներդրումներ իրականացնելու: Հարցը մեր վերահսկողության ներքո է, լրջագույն ստուգման տակ են համատիրությունները, ծախսերը , ուր են գնում հավաքագրված գումարները, բայց սրանք ընթացիկ վաչրարարական աշխատանքներ են>>,-շեշտեց նա:

<<Մենք խոսում ենք բացարձակապես շարքից դուրս եկած վերելակների մասին: Դիակի վրա պահպանման ծախսեր կատարելն անօգուտ է, կարծում եմ>>,-արձագանքեց Նաիրա Զոհրաբյանը: Նա առաջարկեց տոնական օրերին, տոներին լուսավորության և այլ ծախսերը կրճատել ու մի քանի վերելակ վերանորոգել:

<<Տագնապալից կխոսեք, թե հանգիստ, հարցն այդպես չի լուծվելու: Ես ասացի, հիմա էլ տագնապների տարբերություն կա տոնայնության փոխարեն, մենք լոկալ լուծումների հետևից ընկնող չենք: Կարելի է մեկ վերելակ փոխել, հետո՞>>,-պատասխանեց Կամո Արեյանը՝ նշելով, որ ժամանակակից վերելակներն ու շենքերի խորշերը շատ տարբեր են, և բազմաթիվ ծախսեր են անհրաժեշտ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ