16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դերասանությունը թատրոնում է գովելի, բայց ոչ կյանքում. Շարմազանով

Նվազագույն աշատավարձի բարձրացման հարցը հույժ կարևոր է` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե բարոյահոգեբանական առումով:

Այսօր խորհրդարանում ՀՀ նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագծի քննարկմանը, որով կառավարությունն առաջարկում  է նվազագույն աշխատավարձը 2500  դրամով բարձրացնել եւ դարձնել 35 հազար դրամ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Որակումներ տալ չեմ ուզում, հասարակությունն ինքը կորոշի՝ որն է իրական աշխատանքը, որն է պոպուլիզմը, որն է ամբոխահաճո գործը”,- ելույթում շեշտեց Էդուարդ Շարմազանովը եւ ցիտեց  Հովհաննես Թումանյանին .”Դերասանությունը թատրոնում է գովելի, բայց ոչ կյանքում”:

Շարմազանովը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնություն հանդիսացող ‘Հանրապետականը’ քաջատեղյակ է ժողովրդի խնդիրներից եւ սկսած 1999-թից, այդ ուղղությամբ գործուն քայլեր է իրականացնում:

“Ո՞վ է բարձրացրել ժողովրդի կենսամակարդակը, ո՞վ է կրճատել աղքատությունը”,-նկատեց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ իշխանությունը  շատ լավ հասկանում է, որ 35 հազար դրամը բավարար չէ, և այդ գումարով հնարավոր չէ լուծել առկա խնդիրները, բայց, խոսքը աշխատավարձի շարունակական բարձրացման մասին է:

“Կարիք չկա, հարգելի գործընկերներ, ընտրությունների նախաշեմին այս ամբիոնը դարձնել շահարկումների առարկա”,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը եւ շարունակեց, թե  հասարակությունն ընտրությունից ընտրություն ապացուցում է, որ իր խնդիրների լուծումը կապում է ՀՀԿ-ի եւ գործող նախագահի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ