05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Նախագահականի շինարարությունից

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հարցրեց, թե 250 մլն դրամ է հատկացվել շինարարության վրա, ի՞նչ շինարարություն է իրականացվել: Նա նաև հարցերց, թե նախորդ տարի ՀՀ նախագահի աշխատակազմի համար նոր մեքենաներ ձեռք են բերվել, թե ոչ, արդյոք կրճատումներ եղել են, կամ նոր աշխատատեղեր  բացվել են:

 Վիգեն Սարգսյանը նշեց, որ շինարարությունը կատարվել է նախագահականի ավտոտնտեսությունում, որը խորհրդային տարիներին կառուցվելու պահից երբևէ չի վերանորգվել: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նշեց, որ նոր մեքենաներ 2014թ-ին ձեռք չեն բերվել, իսկ աշխատակազմի փոփոխություններ չեն իրականացվել, որևէ հաստիք չի ավելացվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ