01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոններ. Հրապարակ

 «Հրապարակ» թերթը գրում է.

Վերջերս կրթության եւ գիտության նախարարության աուդիտի բաժնի պետ է նշանակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմներից եւ բիզնես գործընկերներից մեկի՝ Արամայիս Որսկանյանի դուստրը՝ Վարդուհի Որսկանյանը: Նա ԿԳ նախարարի խորհրդականն է եղել, իսկ այս նոր պաշտոնին վերջերս է նշանակվել: Նշենք, որ Վարդուհի Որսկանյանի հայրը՝ Արամայիս Ոսկանյանը, Քոչարյանի կառավարական ամառանոցի տնօրեն է նշանակվել 1999թ. առանձնատան վերանորոգումից հետո: Նրանք համատեղ մի քանի բիզնեսներ ունեն, գոնե փաստաթղթերով այդպես է ձեւակերպված:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Ֆաստ քարթ» քարտոդրոմը, որի բացմանը եղել եւ քարտինգի՝ մեքենա վարելու ասպարեզում իրենց ունակություններն են ցուցադրել Ռոբերտ Սեդրակովիչը եւ Սեդրակ Ռոբերտովիչը, պատկանում է ՀՀ 2-րդ նախագահի որդուն՝ Սեդրակին, եւ մի չնչին մաս էլ Վարդուհի Որսկանյանին, չնայած դե յուրե ամբողջը նրա անունով է ձեւակերպված:

Արամայիս Որսկանյանի մյուս դուստրն էլ՝ Հռիփսիմեն, ձեւակերպված է որպես «Երկնագույն Սեւան» հանգստյան գոտու հիմնական բաժնետեր, սակայն ասում են, որ այն իրականում պատկանում է Բելլա Քոչարյանին: Ի դեպ, երեկ տեղեկացանք նաեւ, որ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետի տեղակալ է նշանակվել նախկին պետնախարար, 1995-96թթ. սոցապնախարար Ռաֆայել Բագոյանի որդին՝ Վահագն Բագոյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ