01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞վ է գնել «Անի» հյուրանոցը.168 ժամ

«168 ժամ » թերթը գրում է.

Արդեն քանի ամիս է Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող հայտնի «Անի» հյուրանոցը վերավաճառվել է: Նախկին սեփականատերերն էին ամերիկահայ գործարար, «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրեն Վահե Յաղուբյանը և այլք:

Հյուրանոցի նոր սեփականատերը պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ընկերության բաժնետեր և գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ և ֆերոմոլիբդենի, ինչպես նաև՝ մաքուր մոլիբդենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը` 51%-ը, պատկանում է ընկերության հիմնական հաճախորդ «Քրոնիմեդ» ընկերությանը, իսկ մնացած մասը ընկերության տնօրեն Գենիկ Կարապետյանին (38.2%) և կոլեկտիվին:

Ի դեպ, դեռևս անցյալ տարի ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հրապարակվել այն մասին, որ երկարատև ժամանակ պղնձի ու մոլիբդենի արդյունաբերության մեջ հայտնի «Մաքուր Երկաթ» ՓԲԸ-ում ֆինանսական հակասություններ էին ծագել ընկերության բաժնետերերից երկուսի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՀՀԿ-ական Կարեն Ճշմարիտյանի և Գենիկ Կարապետյանի միջև:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ