11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դարձեք արժանապատիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ

Սիրելի շրջանավարտներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական վերջին զանգի առթիվ:

Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ. թերևս ամենակարևոր էջը, և շատ կարևոր է, որ այն ազնիվ ու անկեղծ սկիզբ ունենա:

Մարդու մեծագույն, աստվածատուր շնորհը հիշողությունն է: Այսօր դուք մեծ կյանք եք մտնում` գիտելիքի հետ միասին մեր հնամյա ժողովրդի դարավոր ավանդույթներն ու սովորույթները ձեր հիշողության մեջ ամբարած, նաև որպես  հերոսական մեր նախնիների արժանի ժառանգորդ ու ապագայի սերմնացան:

Ապրելով Հայաստանում` դուք ոչ միայն բացառիկ հնարավորություն ունեք շենացնելու մեր անկախ հայրենիքը, այլև աշխարհի չորս ծագերում սփռված ձեր հասակակիցներին պատմելու բազում զրկանքներ կրած, բայցև հերոսական ու հաղթանակներ գրանցած մեր ժողովրդի մասին՝ նաև ի հիշատակ 1.5 միլիոն այլևս Սուրբ  նահատակների։ Ոգեկոչելով նրանց հիշատակը՝ դուք կնպաստեք հայության համախմբմանն ու հզորացմանը՝ ձեր ավանդը բերելով հայ դատի արդարացի լուծմանը։

Սիրելի շրջանավարտներ,

շարունակեք սովորել, հարստացրեք ձեր գիտելիքները, դարձեք  արժանապատիվ մարդ, ճշմարիտ հայ ու հայրենասեր:

Տոնական այս օրը մաղթում եմ, որ պարզ ճակատով, արժանապատվության բարձր գիտակցումով մտնեք մեծ կյանք ու, բարձր պահելով մեր նախնյաց պատիվը, միշտ հպարտությամբ հիշեք, որ ազատ ու անկախ Հայաստանի և մայրաքաղաք Երևանի քաղաքացին եք:

Տարոն Մարգարյան Երևանի քաղաքապետ

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ