19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մի մոտեցում՝ «յա պեռվիյ»

Թե ինչու «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը չէր միացել էլեկտրաէներգիայի թանկացման հարցի ուսումնասիրության համար ԱԺ «Հայ ազգային կոնգրես» և «Օրինաց երկիր» խմբակցությունների՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ  Հակոբյանը բացատրեց, որ իր համար ընդունելի չէ, երբ քաղաքական ուժը փորձում է ներկայանալ, թե ինքն ամենաընդդիմադիրն է:

«Ցավոք սրտի, մեր քաղաքական մշակույթում, հատկապես դա ընդգծված է ընդդիմադիրների մոտ, մի մոտեցում կա՝ «յա պեռվիյ»: Այսինք՝ մենք միշտ այն սկզբունքն ենք ընդունել, որ որևէ խմբակցություն, որևէ քաղաքական ուժ, երբ հարց է բարձրացնում, նախապես խորհրդակցում է մյուս խմբակցությունների հետ։ Միշտ ասել ենք, որ այս առաջ ընկնելը, թե ես ամենախելացին եմ, ամենաընդդիմադիրն եմ, դա պառակտում է մտցնում»,-ասաց նա և նշեց, թե նույն գործընկերներին իրենք բացատրել են, որ խախտում են պայմանավորվածությունը, որ մենք նախաձեռնել ենք, եկեք, միացեք:

«Պետք է հասկանալ՝ ինչքանով է համահունչ ստեղծված իրավիճակին և խորհուրդը, որ եթե որևէ  ուժ ուզում է ինչ-որ բան նախաձեռնել և ակնկալում է մյուս ուժերի օգնությունը՝ պետք է  խորհրդակցի մյուսների հետ, այլապես դա կընկալվի առանձնանալ և ցույց տալ, թե իրենք ամենաընդդիմադիրն են»,-հավելեց Հակոբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ