17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փողոց դուրս գալ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լևոն Զուրաբյանը այսօր ԱԺ լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ օրակարգային հարցերը առհասարակ  չեն դառնում ԱԺ օրակարգի հարց: Նրա փոխանցմամբ ամենակարևոր օրակարգային հարցը պետք է լիներ էլեկտրաէներգիայի թանկացման հարցը.

«Ժողովրդին ամենահուզող հարցը դա հոսանքի թանկացման խնդիրն է ու մենք փորձեցինք հավաքել 44 ստորագրություններ, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրենք, սակայն ԱԺ ղեկավարությունը ամեն ինչի գնաց, որ դա չլինի: Ամեն դեպքում հոսանքի թանկացումը ամենակարևոր խնդիրն է մնում ու ժողովուրդը այս անգամ անպայման կբարձրացնի իր ձայնը: Դրա առաջին քայլերից մեկը մայիսի 27-ին հրավիրված երթն է լինելու»,-տեղեկացրեց Զուրաբյանը նշելով, որ ՀԱԿ-ը այս հարցում վճռական է լինելու և լինելու է նախաձեռնող:

« Ուստի կոչ ենք անում մեր ժողովրդին այդ օրը դուրս գալու փողոց և ակտիվորեն մասնակցելու այդ երթին: Մենք գիտակցում ենք, որ մեր ժողովուրդը դեռ պատրաստ չէ հոսանքի թանկացման դեմ պայքարի համար առավել զանգվածային կերպով  փողոց դուրս գալուն, սակայն ես կոչ եմ անում գիտակցել այդ թանկացման հետևանքները ու փողոց դուրս գալ, եթե ոչ ծանրագույն հետևանքներից չենք խուսափի»,-հավելեց Լևոն Զուրաբյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ