11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կձևավորվի՞ եռյակ կամ քառյակ

 «Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մեր կողմից նույնպես ուսումնասիրություններ կատարվում են, բայց հիմնականում  մի քանի հարցեր կան, որ  դեռ մնում են օդից կախված, առաջինը այն, որ առհասարակ մեր էներգետիկ համակարգը կարիք ունի շատ լուրջ ուսումնասիրության, որը կարող է հիմք դառնալ հետագա ուսումնասիրությունների լուրջ սցենարին:

Քանի դեռ չկա միասնական գնահատական , անգամ մեկ միավոր գնի աճը  լուրջ սոցիալտնտեսական խնդիրների առաջ կկանգնեցնի մեզ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ հենց գազի պայմանագրի շուրջ քննարկումների արդյունքում ձևավորվեց եռյակը ու քառյակը Մինասյանը նկատեց, որ ոչ մի համագործակցություն չի բացառվում սակայն.«Յուրաքանչյուր համագործակցություն պետք է ունենա հստակ նպատակ: Մենք պետք է հասկանանք, թե սեղանին դրված հարցը որն է ու այդ հարցի շուրջ փորձենք ելքեր գտնել: Կոնկրետ այդ հարցը դեռ չի քննարկվել»:

Ինչ վերաբերվում է դաշնակցականների  մասնակցությանը  մայիսի  27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հրավիրված հանրահավաքին պատգամավորը նշեց, որ այս հարցը կուսակցությունը դեռ չի քննարկել: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ