28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում». ԵՏՄ-Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկար

Հայաստանը, դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, հստակ սահմանեց իր տնտեսական զարգացման, քաղաքական վստահության ուղվածությունը: ԵՏՄ-ն լինելով բացառապես տնտեսական կառույց դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացմանձևաչափ:

Այնուամենայնիվ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ ունի նաև քաղաքական վստահության համատեքստ: Այդ էր պատճառը, որ Եվրամիության հետ ինտեգրման երկարատև աշխատանքներից հետո,  ելնելով անվտանգության, նաև տնտեսականփոխգործակցության արդյունավետության նկատառումներից որոշում կայացվեց անդամակցելԵվրասիականտնտեսական  միությանը:

Մեկնարկում է Ռիգայում կմեկնարկի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հերթական գագաթաժողովը, որի ժամանակ փաստաթուղթ է ստորագրվելու ՀՀ-ԵՄ բանակցությունները վերսկսելու մասին: Հայաստանը, ինչպես հայտնի է, ցանկանում է  շարունակել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, ընդհուպ` համաձայնագիր ստորագրելով:

Որքանով հնարավոր կլինի, համատեղել երկու կառույցներին միաժամանակ ինտեգրվելու  ջանքերը «և-և» ձևաչափով, կախված  է նրանից, թե որքանով հստակկսահմանվեն ոլորտներն ու շրջանակները ԵՄ համագործակցության հետ: Այս հարցի շուրջ կարծիքներն ու կանխատեսումներն տարբեր են, սակայն մի բան հստակ է, որ Հայաստանը տարածաշրջանում ունենալով առանցքային դեր ԵՄ  կամ ԵՏՄ կողմնորոշում ունեցող երկրների համար հաջողությամբ կարող է կամուրջ դառնալ այդ երկու կառույցների միջև երկխոսություն հաստատելուտեսանկյունից:

Անկախ ամեն տնտեսական ու քաղաքական շահի մեկ այլ դրական կողմ եմ տեսնում: Մեր հանրությանը և առհասարակ ողջ խելամիտ քրիստոնյա համայքին, վերջին տարիներին, անհանգստացնող  օտար գաղափարների թելադրումը, որոնք միտված են ընտանեկան արժեքների քայքայմանը, ընդհուպ մինչև դրանց  օրենսդրական կարգավորումը, կարող է ավելի վերահսկելի դառնալ մեր երկրի համար: Այսինքն հայտնվելով երկու քաղաքակրթությունների հատման կետում, քաղաքական ճկունության դրսևորման պարագայում, կարող ենք ավելի հստակ դիրքորոշում ունենալ այն երևույթների նկատմամբ, որոնք բացահայտ հակադրվում են մեր ազգային, մշակութային արժեհամակարգին ու շահերին:

«Մենք իսկապես ազատ ենք, երբ մենք պահպանում ենք  ինքնուրույն դատելու կարողությունը, երբ անհրաժեշտությունը չի պարտադրում մեզ պաշտպանել պարտադրված, եւ որոշ չափով մեզ վերագրված կարծիքները»:

                                 ՄարկոսՏուլուսՑիցերոն (մ.թ.ա. 106-43թթ.)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ