06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱԿ-ի խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել Հուլայի դեպքերը պարզելու համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերը, որի հետեւանքով ավելի  քան 100 մարդ զոհվեց: Խորհրդի 47 անդամներից  41-ը կողմ են քվեարկել այդ բանաձեւին, հաղորդում է “AFP”-ը:

Փաստաթղթին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները, ովքեր այն “անհավասարակշիռ” են անվանել: Ձեռնպահ են մնացել Ուգանդան եւ Էկվադորը, իսկ Ֆիլիպինների ներկայացուցիչը բացակայել է քվեարկության ժամանակ:

Բանաձեւի համաձայն` հանձնաժողովը, որը պետք  է զբաղվի հետաքննությամբ, պարտավոր է պարզել ոչ միայն Հուլայի ոճրագործությունների մեղավորների ինքնությունը, այլ նաեւ ապացույցներ հավաքել հնարավոր դատական գործի համար:

Մայիսի 31-ին սիրիական իշխանությունները հայտարարել էին, որ Հուլայի վրա իբր թե հարձակվել են ինչ-որ գրոհայիններ, որոնք դեմ են նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը: Ըստ այս տարբերակի` գրոհայիններն սպանել են մարդկանց, ովքեր հրաժարվել են հանդես գալ երկրի պաշտոնական իշխանությունների դեմ:

ԱՄՆ-ում Դամասկոսի այս հայտարարությունը սուտ են անվանել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ