15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երևանյան կոմյունիկեն ամրագրեց կրթություն առանց խտրականության գաղափարը

Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ավարտից հետո նիստին ներկա նախարարներն ու Եվրոպականբարձրագույն կրթական տարածքի պատասխանտու  մի քանի պաշտոնյաներ հանդես են եկել  համատեղմամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են համաժողովի արդյունքները: Բոլոր բանախոսներըշնորհակալություն են հայտնել Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած Հայաստանին՝ արդյունավետ ևկազմակերպված աշխատանքի, ինչպես նաև ջերմ հյուրընկալության համար:

Լատվիայի կրթության և գիտության նախարար Մարիտե Սեյլեն ընդգծել է, որ  Բոլոնիայի  գործընթացըապացուցել է  իր մրցունակությունն ու կարևորությունը Եվրոպայի կրթության համակարգի համար. «Երևանյան կոմյունիկեն մի շարք կարևոր խնդիրներ է վերհանել և  մեզ հասցրել է մի շատ կարևորհանգրվանի, որ մենք կարող ենք ունենալ արդյունվետ համագործակցություն բարձրագույն կրթությանխնդիրենրի լուծման հարցում»,- շեշտել է նախարարը՝ մեջբերելով ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի ելույթումհնչեցված խոսքը. «Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ տեսակի կրթության կարիք ունենք մենք, ապա պետք է իմանանք, թե ինչ տեսակի  հասարակություն  ենք ուզում ունենալ»:

Եվրախորհրդի կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը ևս շնորհակալություն հայտնելովՀայաստանին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար, նշել է. «Այս օրերին կարևորառաջարկություններ ներկայացվեցին կրթական բարեփոխումների մասին, որոնք ապացուցեցին մի պարզճշմարտություն, որ  բարձրագույն կրթությունը նպատակ ունի ոչ միայն բարելավել զբաղվածությունը, այլևապահովել ժողովրդավարություն»: 

Իսլանդիայի կրթության, գիտության և մշակույթի նախարար Իլուգի Գունարսոնն էլ ընդգծել է, որ այս օրերինԵվրոպայի առջև բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած. «Այդ խնդիրների լուծման լավագույն ուղիններդրումներն են կրթության ոլորտում: Բոլոնիայի գործընթացը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող ենիրար հետ համագործակցել եվրոպական պետությունները: Ես շատ փոքր պետությունից եմ, որիբնակչությունը սահմանափակ է, հենց այդ պատճառով էլ  մեր երկրում շատ ենք կարևորումհամագործակցությունը Բոլոնիյաի 47 երկրենրի միջև, երբ փոքր, միջին ու մեծ երկրները կարող ենհավասար հնարավորություններ ունենալ կրթության  խնդիրների լուծման և որոշումների կայացմանհարցում»,-նշել է նա:

Եվրոպայի ուսանողներ միության նախագահ Ելիզաբեթ Կերկինն էլ ընդգծել է, որ  երևանյանգագաթաժողովում շատ կարևոր քննարկումներ  են եղել ուսանողների սոցիալական  իրավունքների ևաշխատանքային ներառականության վերաբերյալ, որը թույլ է տալիս հուսալ, որ ԵԿԲՏ տարածքումուսանողների խնդիրների լուծումներն անիրատեսական չեն:

Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղար  Թիերի Մանդոն շնորհակալություն էհայտնել Հայաստանին՝ Բոլոնիայի քարտուղարությունը արժանապատվորեն Ֆրանսիային  փոխանցելուհամար:

Ամփոփելով ասուլիսը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտել է, որ երևանյան նախարարականգագաթաժողովը կայացել է ոչ  միայն որպես կազմակերպված միջոցոռում, այլ նախ և առաջբովանդակութուն. «Երևանյան գագաթաժողովը  փաստեց, որ Հայաստանը եվրոպական քաղաքակրթականտարածքի անբաժանելի մաս է և Բոլոնիայի գործընթացը պատկանում է  բոլոր այն երկրներին, որոնք կիսում են եվրոպական արժեհամակարգը և փորձում են այդ արժեքները ներդնել և վերարտադրելբարձրագույն կրթական հաստատություններում»,-նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելովլրագրողի՝ երևանյան կոմյունիկեում ամրագրված կոնֆլիկտային տարածքների ուսանողներիշարժունության  իրավունքի վերաբերյալ հարցին, նշել է. «Մենք կարող ենք ասել, որ երևանյանկոմյունիկեում ամրագրվել է, որ Եվրոպական  կրթական տարածքը պետք է լինի մաքսիմալ ներառականտարբեր կրթական կարիքներ ունեցող, քաղաքական  ու աշխարհագրական իրավիճակներում գտնվողմարդկանց համար: Հիմնական սկզբունքը եղել է կրթություն առանց խտրականության գաղափարիամրագրումը: Սա նշանակում է, որ Եվրոպայի  կրթության նախարարներն իրենց համաձայնությունն ենտալիս, որ Բոլոնիայի շարժունության ծրագրերում  պետք է հնարավորություն ունենան ներգրավվել նաև կոնֆլիկտային տաածքների ուսանողներն ու դասախասները»:

Ա. Աշոտյանը նաև հատուկ շնորհակալութուն է հայտնել ԶԼՄ ներկայացուցիչներին՝ Բոլոնիայի գործընթացի4-րդ քաղաքական ֆորումի և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարականգագաթաժողովն ակտիվ լուսաբանելու համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ