20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն  և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը: 

Առաջին անգամ ԵԿԲՏ նախարարական կոմյունիկեում ամրագրվել է կոնֆլիկտային տարածքներում ուսանողների շարժունության և կրթության իրավունքի  հարցը, որը շրջադարձային սկզբունք է համաեվրոպական կրթական քաղաքականության  համատեքստում: 
Ա. Աշոտյանը հայտարարել է, որ Երևանյան գագաթաժողովւոմ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարման էստաֆետը փոխանցվում է Ֆրանսիային:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ