03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը հսկայական և գերազանց աշխատանք է կատարել. Թիերի Մանդոն

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Թիերի Մանդոնին` գագաթաժողովի մասնակցության համար` ընդգծելով, որ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության էստաֆետը փոխանցվելու է բարեկամ Ֆրանսիային:

Արմեն Աշոտյանի խոսքով` Հայաստանի համար մեծ մարտահրավեր էր` ԵՄ անդամ չհանդիսացող երկրում կազմակերպել նման բարձր մակարդակի գագաթաժողով: Նախարարը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայի հետ կիսվել Հայաստանի փորձով` գագաթաժողովի կազմակերպման, ենթակառուցվածքների, մեթոդաբանության և այլ հարցերով: Արմեն Աշոտյանը նաև գոհունակությամբ  ընդգծել է, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի համագործակցություն: 

Թիերի Մանդոնն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանի կատարած աշխատանքով` ընդգծելով, որ հսկայական  և գերազանց գործ է կատարվել գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար, այդ թվում` կազմակերպչական,  փաստաթղթերի կազմման համատեքստում: Նա նշել է, որ պետք է ձգտել հասնել Հայաստանի արդեն իսկ սահմանած նշաձողին:  
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումների և այլ հարցերի : Քննարկվել է նաև երկու երկրների կառավարությունների միջև կրթության ոլորտում նոր համաձայնագրի ստորագրման հնարավորությունը ` այն ավելի արդիականացնելու   ընդլայնելու նպատակով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ