03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակութի զարգացման համար. Ա. Աշոտյան

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում մեկնարկել է “Բարձրագույն կրթության և Բոլոնիայի գործընթացի հեռանկարները” թեմայով քննարկումը, որտեղ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բարձրագույն կրթության դերը ժողովրդավարության զարգացման համար.

“Բարձրագույն կրթության համակարգում ժողովրդավարական սկզբուքների կիրառումը կնպաստի նաև կոնֆլիկտների լուծմանը և կօգնի գտնել  փոխզիջումներ, ինչպես նաև հասնել նրան, որ մեծամասնությունը հաշվի նստի փոքրամասնության իրավունքների  և տեսակետների հետ,-շեշտել է Ա. Աշոտյանը  և հավելել, – Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակութի զարգացման համար: Ժողովրդավարությունը նոր լեզու սովորելու պես մի բան է` եթե տևական ժամանակ այն չես կիրառում, ժամանակի ընթացքում մոռանում ես”:

Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի հեռանկարներին և մարտահրավերներին`  Արմեն Աշոտյանը շեշտել է ուսանողների շարժունության իրավունքի, ուսանողակենտրոն կրթության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների, համալսարանների դերի բարձրացման և աշխատաշուկային միտված բարձրագույն կրթության կազմակերպման և համալսարանների հանրայնացման խնդիրը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԿԲՏ բոլոր երկրների համալսարաններում ակադեմիական ազատությունը պետք է լինի հիմնարար սկզբունք, հասարակություններում պետք է բարձրացվի համալսարանների դերը՝ դրանք հանրային բաց ու հաշվետվողական կառույցների վերածելու ճանապարհով: “Այդ նպատակով շատ կարևոր է համալսարաններում մոնիթորինգային կենտրոնների ստեղծումն ու երիտասարդ գիտաշխատողների համար աշխատանքային ավելի լավ պայմանների ստեղծումը: Մյուս կարևոր խնդիրն աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված կրթության բովանդակության ստեղծումն է: Այս իմաստով պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել այդ խնդիրն ունեցող բոլոր երկրների համալսարաններին”, -նշել է ՀՀ ԿԳ նախարարը և շեշտել, որ ապագայի մարտահրավերներից կարևոր նշանակություն ունի նաև Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումը՝ ԵԿԲՏ անդամ երկրների հասարակություններում: “Կարծում եմ՝ որպեսզի գտնենք ինչ տեսակի կրթության կարիք ունենք հարցի պատասխանը, նախ պետք է հստակեցնենք՝ ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ հարցի պատասխանը”,- նշել է Ա. Աշոտյանը: Քննարկման ընթացքում ԵԿԲՏ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև ԵԿԲՏ տարածքում ուսանողների ֆինանսական վիճակի բարելավմանը՝ որպես համընդհանուր խնդիր: Նշվել է, որ ըստ վերջին ուսումնասիրությունների` ուսանողների ֆինանսական վիճակը համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո վատթարացել է բոլոր երկրներում: Նշվել է, որ այս խնդրի կարգավորման ուղղությամբ կարևոր է ուսանողների ներգրավումը բարձրագույն կրթության քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուսանողների մոտ արմատավորել սովորելուն զուգահեռ աշխատելու և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու սկզբունքը: Անդարադարձ է արվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական վերապատրաստումների խնդիրներին: Ելույթների ընթացքում դրական գնահատականներ են հնչել նաև երևանյան կոմյունիկեի մշակման աշխատանքների վերաբերյալ՝ շեշտելով, որ կատարվել է բարձրակարգ աշխատանք:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ