03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մինուճարների հարցը՝ օդում. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակը» գրում է.

«Մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարությանը օրինագիծ է ուղարկելու Ազգային ժողով, ըստ որի՝ զինակոչի տարիքի բոլոր այն տղաները, ովքեր իրենց ընտանիքի միակ արու զավակն են, ազատվելու են պարտադիր զինվորական ծառայությունից: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրականում նման օրինագիծ գոյություն չունի: Ըստ նրա, խոսքը առաջնագծում ծառայելու մասին է:

«Դա էլ կարգավորվում է նախարարի համապատասխան հրամանով, զորամասի հրամանատարության որոշմամբ եւ այլ ձեւերով, ըստ իրավիճակի»,- ասաց Պաշտպանության նախարարության խոսնակը: Այսինքն՝ նախկինում այդ կարգը կա՞ր հարցին Արծրուն Հովհան-նիսյանը պատասխանեց.

«Այո, դա կար, բայց ներքին բան էր, տեղում էր որոշվում»: Հիմա, երբ թեմայի շուրջ խո-սակցություններն ակտիվացել են, դա նշանակում է, որ նորմալ գործելու է եւ պարտադիր է դաոռնալու բոլոր նման դեպքերո՞ւմ’ սույն հարցին Հովհաննիսյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, օրենքով կլինի, թե ինչպես»: Իրականում, եթե գործող այս կարգը պարտադիր դաոնա, դա կարող է բազմաթիվ լուրջ խնդիրներ առաջացնել՝ սկսած նրանից, որ դա կոռուպցիայի լրացուցիչ «բուն» է, վերջացրած նրանով, որ արդյունքում կարող է առաջնագծամ «նեդաբոր» առաջանալ: Կարգի ոչ պարտադիր լինելը եւս, մեղմ ասած, խնդրահարույց է»:

Օրվա այլ ուշագրավ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ