07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը հակասություն չունեն /վիդեո/

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակասություններ չունեն: Հովիկ Արգամիչը ցանկություն ուներ աշխատել օրենսդիրում եւ այդպես էլ եղավ: Այս մասին լրագրողներին ասաց Աբրահամյանը` շաբաթ օրը կայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերից հետո:  Տիգրան Սարգսյանի թերությունների կամ առավելությունների մասին ԱԺ նախագահը  առանձնապես չի մտածել,  բայց ընդհանուր առմամբ նրան գնահատում է որպես պրոֆեսիոնալ տնտեսագետ եւ աշխատանքը լավ պատկերացնող անձ: Հովիկ Աբրահամյանը կարեւորում է թիմային աշխատանքը եւ կարծում է, որ  կառավարության ճիշտ անդամներ կնշանակվեն:

Վարչապետի այլընտրանքային թեկնածու չկար, եւ այն, որ ամեն ինչ ընթանում է ըստ սցենարի, Աբրահամյանը համաձայնեց, որ “ճիշտը դա է, քաղաքականության մեջ պետք է միշտ ճիշտ, հաշվարկված սցենարներ լինեն”:

Այլ հետաքրքիր հարցերի պատասխանները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ