29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մահացել է

Մայիսի 9-ին Թուրքիայի 7-րդ նախագահ  Քենան Էվրենի մահվան կապակցությամբ, երկրի վերնախավի կողմից  ցավակցական ուղերձ չի հնչել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի` Էվրենի մահվան օրը Թուրքիայում  նշվել է Պետական խորհրդի ստեղծման տարեդարձը, ինչպես նաև մայրերի օրը: Այդ իսկ պատճառով ոչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի, ոչ էլ  վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից պաշտոնապես չի հղվել ոչ մի ցավակցական ուղերձ Էվրենի մահվան կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը:

Ցավակցական ուղերձ չի հղվել նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Եվ սա այն դեպքում երբ 98 տարեկան հասակում կյանքից հեռացած Թուրքիայի նախկին նախագահը զինվորական էր:

Էվրենի մահվան լուրին արձագանք չի ստացվել նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ)-ի նախագահ  Քեմալ Քըլըջդարողլուի, ինչպես նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP)-ի նահագահ Դևլեթ Բահչելի կողմից:

Ի դեպ, մայիսի 9-ին մահացել էր նաև թուրք հայտնի արվեստագետ Զեքի Ալասյան, ինչի կապակցությամբ Էրդողանն իր ցավակցությունն  էր հայտնել արվեստագետի ընտանիքին ու թուրք ժողովրդին:

Նշենք, որ Քենան Էվրենի գլխավորությամբ Թուրքիայում 1980 սեպտեմբերի 12-ին տեղի էր ունեցել  ռազմական հեղաշրջում` իշխանությունից հեռացնելով Սուլեյման Դեմիրելի կառավարությանը:  Իշխանությունն անցել էր զիվորականների ձեռքը, երկրի նախագահ  էր դարձել այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ-ի պետ գեներալ Քենան Էվրենը, որը պաշտոնավարեց 7 տարի (1982-1989թթ.):

Թուրք պատմաբանների պնդմամբ՝ 1980 թվականի հեղաշրջումը ամենաարյունալին և դաժանն էր թուրքական բանակի կողմից գործադրված նմանատիպ քայլերի շարքում: Հեղաշրջումից հետո ձերբակալվել էր 650.000 մարդ, որոնցից 230.000 հազարը դատապարտվեցին բանտարկության: Իսկ ավելի քան 500 մարդ դատապարտվեց մահապատժի:

2014 թ. թուրքական դատարանն Էվրենին և իր զինակիցներից մեկին` Թուրքիայի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայային, դատապարտեց ցմահ ազատազրկման` զրկելով նրանց նաև զինվորական կոչումներից: Դատարանը երկրի 7-րդ նախագահին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրի 146-րդ հոդվածը խախտելու մեջ, որը խիստ քրեական պատիժ է նախատեսում Սահմանադրության դրույթներն ամբողջությամբ կամ մասամբ կամայականորեն փոփոխության ենթարկելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ