24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աննախադեպ միջոցառում Երևանում. Թուրքիան կգա, Ադրբեջանը՝ ոչ

 Մայիսի 14-15-ը Երևանում կկայանա Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը, որին մասնակցելու համար հրավիրվել են 147 երկրներ ու կազմակերպություններ, կմասնակցեն շուրջ 20 երկների նախարարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց: «Երևանը կդառնա Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Սա ոչ ոչ թե միջոցառում է, այլ իրադարձություն՝ համաեվրոպական նշանակության կրթական իրադարձություն, որտեղ կարևոր ճակատագրական որոշում է կայացվելու միլիոնավոր ուսանողների, հազարավոր բուհերի համար»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Երևանում քննարկվելու և ընդունվելու են եվորպական կրթության նոր չափանիշներ, որոնք հետո կյանքի կկոչվեն Բոլոնիայի գործընթացին անդամ երկներում:  Համաժողովի խրհրդանիշ է ընտրվել նուռը, այն կազմված է մասնիկներից՝ եվրպական տարածք խրհրդանշող աստղիկներով: 

Աշոտյանը շեշտեց, որ համաժողովին ընդառաջ պատրաստվել են մի շարք հրատարակություններ, հետազոտական աշխատություններ ՀՀ-ի բարձրագույն կրթական բարեփոխումների մասին, ՀՀ-ի առաջատար բուհերի մասին ամփոփ կատալոգ: 

Հարցին՝ Ադրբեջանից և Թուրքիայից համաժողովին լինելո՞ւ են մասնակիցներ, նախարարը պատասխանեց, որ 2012-ին Բուխարեստի քվեարկության ժամանակ երբ ՀՀ-ն ընտրվել է որպես եվրոպական կրթական իրադարձությունների կենտրոն ոչ մի դեմ ձայն չի եղել. «Դա չի նշանակում, որ բոլորը կողմ են եղել, պարզապես որոշ երկրներ չեն քվեարկել, բայց ՀՀ-ն միաձայն է ընտրվել, մենք մեր պարտականությունը ամբողջությամբ կատարել ենք, հրավիրել ենք բոլորին. Թուրքիայից կլինի մասնակցություն, բայց ոչ նախարարի մակարդակով, Ադրբեջանից ցավոք չունենք պատվիրակներ»,-ասաց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ