12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Գյուլը պատասխանել է իր երևանյան այցի վերաբերյալ Էրդողանի քննադատությանը

Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո մզկիթից դուրս գալիս հանդիպել է լրագրողների հետ: Նախկին նախագահն անդրադարձել է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն քննադատությանը, ըստ որի, 2008-ին Գյուլի Հայաստան կատարած այցը եղել է սխալ քայլ:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի` Գյուլը նշել է, որ Էրդողանի խոսքը սխալ է հասկացվել: «Թյուրիմացություն է եղել»,- հակիրճ արձագանքել է Աբդուլլահ Գյուլը:

Իսկ թուրքական «Derin Tarih» ամսագրի գլխավոր խմբագիր, պատմաբան Մուստաֆա Արմաղանը, ով լրագրողներին հաղորդել էր, թե ապրիլի 24-ին Պուտինի Հայաստան կատարած այցի վերաբերյալ Էրդողանի մեկնաբանությունը, ներողություն է խնդրել հաղորդած թյուր տեղեկությունների համար:

Հիշեցնենք, Արմաղանը մասնավորապես ասել էր.  «Ես նախագահի հետ հանդիպումից դուրս գալուց հետո հաղորդել էի, որ Էրդողանը հայտարարել է, թե մայիսի 9-ին Ռուսաստան չի մեկնելու, քանի որ Պուտինը ապրիլի 24-ին նախընտրել է գնալ Հայաստան: Ինձ մոտ սխալ է տպավորվել, ես էլ սխալ տեղեկություններ եմ փոխանցել մամուլին: Սխալն իմն է: Ներողություն եմ խնդրում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ