20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը հանձնվեց Բրյուսովի համալսարանին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայությամբ  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգայն կենտրոն» հիմնադրամի  տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ութմազյանը ԵԼՊՀ ռեկտորին պաշտոնապես հանձնեցին բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը:

ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհավորեց համալսարանին հավատարմագրման առիթով և նշեց, որ «առջևում ավելի մեծ ու դժվարին աշխատանք է սպասվում. բուհում ամրապնդել  և տարածել որակի մշակույթը, հնարավորինս շատ շահակիցներ ներգրավել որակի ապահովման աշխատանքներին: Տարբեր ժամկետներով շնորհված հավատարմագրումները չպետք է ընդունել որպես այս կամ այն հաստատության  առավելության, այլ պատասխանատվության գնահատական:  Չորս տարվա ժամկետը իրականում երկու երկամյա փուլեր են. երկու տարի հետո բուհը ներկայացնելու է ներքին ինքնագնահատման արդյունքները, իսկ ժամկետի ավարտին մասնակցելու է հավատարմագրման նոր շրջափուլի»:     

Համալսարնի ռեկտոր Գայանե Գասպարյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական ստանալը բուհի համար պատմական պահ է:  «Սա մեր բուհի և նրա կողմից մատուցված կրթական ծառայությունների  որակի առաջին պաշտոնական ճանաչումն է»,- ասաց նա: Տիկին Գասպարյանը հատկապես կարևորեց և շնորհակալություն հայտնեց ՈԱԱԿ-ի տնօրենին և ողջ անձնակազմին` աջակցության և խորհրդատվությունների համար: 

Հիշեցնենք, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը ապրիլի 11-ի որոշմամբ ԵՊԼՀ-ին շնորհել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ