12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լավրովի` Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` մայիսի 16-ին Թուրքիա կատարելիք այցը հետաձգվել է, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Cihan» լրատվական գործակալության հաղորդմամբ` Լավրովը մայիսի 16-ին պետք է ժամաներԱնթալիա` թուրք պաշտոնակցի հետ միասին նախագահելու 2 երկրների միջև գործող Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում կազմակերպվող ռազմավարական ծրագրավորման խմբի ամենամյա նիստին, որը  նախատեսված է եղել մայիսի 16-ին:

Ըստ աղբյուրի` ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, Թուրքիան է ցանկացել նիստի հետաձգել` որպես պատճառ նշելով հունիսի 7-ին երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները:

Թերթը նշել է նաև, որ նիստի հետձգման պատճառներից մեկն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունն է ապրիլի 24-ին Երևանում անցկացված հիշատակման արարողություններին:

«Սակայն «Իզվեստիա»-ին հարցազրույց տված ռուս բարձրաստիճան դիվանագետներից մեկն ասել է, որ նիստի հետաձգումը կապ չունի Թուրքիայի դիրքորոշում արտահայտելու հետ»,- հավելել է թուրքական լրատվական գործակալությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ