09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախկին քաղաքապետը ներողություն է խնդրում ժողովրդից

 Այսօր  Կապանի դաշնակցական  քաղաքապետ Արտուր Աթայանի աշխատանքային վերջին օրն էր: Վաղը` նոյեմբերի 13-ին քաղաքապետի աթոռին նստելու է ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Մինչ քաղաքապետ ընտրվելը նա “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի պետն էր:

Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքացիների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպմանն Աթայանն  ամփոփել է իր եւ քաղաքապետարանի աշխատանքային գործունեությունը, դրական գնահատել քաղաքապետարանի եւ մարզպետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” եւ այլ ընկերությունների, կառույցների հետ համագործակցությունը:

Անդրադառանալով 2012թ.-ին կայացած Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` արդեն նախկին քաղաքապետը նշել է, որ  կապանցիներն ապացուցել են, որ Կապանն իրոք իրավունք ունի քաղաք կոչվելու, իսկ կապանցիներն ինքնասիրություն ունեն, ինչը վկայեց  հատկապես քաղաքապետի ընտրության արդյունքները:

“Կուզենայի ներողություն խնդրել մեր ժողովրդից, մեր կապանցիներից, եթե ինչ-որ տեղ չեմ կարողացել արդարացնել իրենց վստահությունը եւ ինչ-որ բան չի ստացվել անել: Շնորհակալություն կապանցիներին՝ այս 4 տարվա վստահության համար”,-ասաց Արտուր Աթայանը` ավելացնելով, որ շարունակելու է ապրել  Կապանում եւ աշխատել հանուն Կապանի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ