29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայում քանդել են հայկական մանկատունը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը

Այսօր` մայիսի 6-ի առավոտյան, քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ամառային ճամբար-մանկատունը, որտեղ բազմաթիվ հայ որբերի թվում ապրել են Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ագօս»-ի հաղորդմամբ` առավոտյան «Kamp Armen» (Արմեն ճամբար) անունով հայտնի մանկատան տարածք մտած շինարարական մեքենաները հողին են հավասարեցրել այն` չնայած վերջին օրերին ճամբարի քանդման դեմ համացանցում սկսված ստորագրահավաքին:

Ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից էր: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ermenihaber.am-ը, թուրքական իշխանությունները ճամբար-մանկատունը քանդելու և դրա տեղում շքեղ ամառանոցներ կառուցելու թույլտվություն էր տվել: Այդ մասին հայտնել էր Կարապետ Օնուրօզը, ով Հրանտ Դինքի հետ միասին ժամանակին ապրել էր «Kamp Armen»-ում:

Թուրքիայում 4 տարի առաջ օրենք էր ընդունվել փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` արդեն 79 տարի բռնագրավված անշարժ գույքերի վերադարձման մասին: Սակայն Թուզլայում գտնվող ամառային ճամբարը, որը կցված էր Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասում գտնվող մանկատանը,  չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքերի ցուցակում: Թուզլայում գտնվող որբանոցը, որը հիմնականում, որպես ամառային ճամբար է օգտագործվել և ուներ 5.552 քմ տարածք, 1961 թվականին գնվել էր Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ