Կանաչ սոխ. օգտակար հատկանիշները

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը գրել է.
«Վաղ գարնանը, երբ տեղական բանջարեղենի մասին խոսելը շատ վաղ է, կանաչիները արդեն կարող են թարմացնել մեր սեղանը, բարձրացնել տրամադրությունը, դառնալ վիտամինների լավ աղբյուր:
Կանաչ սոխ
Երբ խոսում ենք սոխի, առողջարար, իմունիտետը բարձրացնող և օգտակար հատկությունների մասին, չգիտես ինչու պատկերացնում ենք միայն գլուխ սոխ: Երևի որովհետև այն երկար է պահպանվում և ձմռանը բոլորի տանն էլ կա: Կանաչ սոխը ոչ մի բանով չի զիջում իր մեծ գլխով ընկերոջը, և գլուխների անհամեմատ տարբերությունն էլ բնավ չի վկայում առավել օգտավետության մասին, հակառակը: Պարզվում է, որ կանաչ սոխը պարունակում է մի քանի անգամ շատ A, C և B խմբի վիտամիններ, ինչպես նաև PP, E, K, բետա-կարոտին և այլն: Կանաչ սոխը հարուստ է նաև ածխաջրերով, բջջանյութով, սպիտակուցներով, կալցիումով, կալիումով, երկաթով, ցինկով և այլն:
Սոխի մեջ առկա բաղադրիչներից շատերը նպաստում են օրգանիզմի դանդաղ ծերանալուն և պիրկ մաշկ ունենալուն, բարենպաստ ազդեցույուն է թողնում նույնիսկ ցրտահարված մաշկի վրա:
Կանաչ սոխը շատ օգտակար է հիպերտոնիկների համար, քանի որ իջեցնում է ճնշումը և բարելավում սրտի աշխատանքը: Ցինկի առկայությունը կանաչ սոխը դարձնում է օտակար ինչպես տղամարդկանց այնպես էլ կանանց վերարտադրողական ֆունկցիաները կարգավորելու համար: Պայքարում է վիրուսային հիվանդությունների դեմ:
Կանաչ սոխի հատկապես լավ զենք է անեմիայի դեմ, օգտագործեք այն մսամթերքի հետ և հանգիստ եղեք օրգանիզմում երկաթի բավարար քանակի հարցում:
Կան դեպքեր երբ պետք է խուսափել կանաչ սոխից: Այս խմբում հիմնականում ներառված են նրանք, ովքեր ունեն լյարդի, երիկամների հետ կապված խնդիրներ, արյան ցածր ճնշում և սուր աղիքային հիվանդություններ:
Երեխաներին նույնպես սովորեցրեք շաբաթական գոնե մեկ-երկու անգամ օգտագործել կանաչ սոխ: Այն օգտակար է նաև շաքարային դիաբեթով, աթերոսկլերոզով, կամ շագանակագեղձի բորբոքում ունեցող հիվանդներին, սպանում է օրգանիզմ ներխուժած մանրէները, վիրուսները, ներառյալ սեռավարակները:
Կանոնավոր օգտագործվող օրական 3 ցողուն կանաչ սոխը բավարար են իմունային համակարգը ամրացնելու և լավ տեսք ունենալու համար: Ընդ որում վիտամիններն ու օգտակար նյութերը հիմնականում հավաքված են հիմնականում դեպի սոխուկի մասում:
Սիրով
Վ.Պ.»: