16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Կրթության և գիտության նախարարն ի՞նչ իրավունք ունի »

Լեզուն ազգային հպարտությունն ու արժանապատվությունն է: Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ընդգծելով, որ պետական կառույցները, պաշտոնյաներն ու հեռուստաընկերություններն անընդհատ ոտնահարում են մայրենի լեզուն. «Տարբեր պետական ձեռնարկություններում վատանում է լեզվի վիճակը, և ավելի շատ այս խնդիրը վերաբերում է պաշտոնյաներին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ շատ պաշտոնյաների նույնիսկ խորհրդարանում դիմում են հայրանունով, ինչը սխալ է.

«Իչ-ով մի՛ դիմեք խորհրդարանում, ես չգիտեմ, թե այդ ավանդույթը որտեղից եկավ այստեղ, ազգանունը թողած ինչի՞ եք իչ-ով դիմում, դուք դրանով վիրավորում եք տվյալ մարդուն, ախր մեր ազգանուններն այնքան շատ տեղեկություն են տալիս մեր մասին»,-ասաց Մանուկյանը: ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ եթերային լեզուն ոչ միայն գրական չէ, այլև սխալները շատ են.

«Բաց լուսամուտներ նայեք, սերիալներ նայեք, «Что, где, когда» եք խաղում, լավ եք անում, ինչո՞ւ եք այլազգի հաղորդումը եթեր տալիս, Կրթության և գիտության նախարարն ի՞նչ իրավունք ունի լեզվի մասին օրենքը խախտել»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ