03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ է զինվորը ինքնասպան եղել.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զո­րամասում զոհված, Տավուշի մարզի սահ­մանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա  Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գոր­ծով իրականացված դատաքննությունից: Նա համոզված է, որ որդին ոչ թե ինքնաս­պանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանը դա հիմնավորում է նաեւ այն փաստով որ դեպքից հետո ինք­նաձիգի փողն ուղղված է  եղել Վանիչկայի ոտնաթաթին:

Նշենք, որ ըստ քրեական գործի՝ Վանիչկա Հովակիմյանը ինքնասպանություն է գործել այն պատճառով որ նրան մեղադ­րել են ծառայակիցներից մեկի բջջային հե­ռախոսի գողության մեջ:

Նրա դին գտնվել է ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով: 2014թ. սեպտեմբերի 1-ին Արարատի եւ Վայոց Զորի մարզերի ընդ­հանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ո. Պապոյանը վճ­ռել Է Վանիչկայի ծառայակիցներից Շմավոն Կուրեխյանին դատապարտել 7, Պա­րույր Մկրտչյանին 5 տարի 6 ամիս, Արման Մուրադյանին 3 տարի ժամկետով ազա­տազրկման, Նարեկ Միտոյանին՝  6 ամիս կարգապահական գումարտակում պահե­լու: Դատարանը վերջինիս հանդեպ կիրա­ռել Է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, վճռել նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով մեկ տարվա փորձաշրջան:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ