08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ռազբորկաներից» հեռու .Ժողովուրդ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ խորհրդարանում երեկ սկսվել է քննարկվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2014 թվականի տարեկան զեկույցը: Միանգամից պետք է արձանագրենք, որ այս նոր զեկույցը, ի տարբերություն նախորդների, «անատամ» եւ լղոզված փաստաթուղթ է: Զեկույցում, ի տարբերություն նախորդ տարիների, շատ քիչ տվյալներ են ներկայացված եւ դրանց գնահատականներ տրված չեն: Այս տարվա զեկույցը, նախորդների համեմատ, ծավալով եւս անհամեմատ համեստ է:

Օրինակ՝ 2013 թվականի տարեկան զեկույցը եղել է 61 էջ, իսկ 2014-ինը 35 էջ է: Այսինքն՝ ակնհայտ է, որ վերահսկիչ պալատն այլեւս անգամ նույնիսկ ձեւի համար չի համարձակվել բյուջետային միջոցների ծախսային մասին անդրադառնալ: Մի խոսքով ՎՊ-ն որոշել է շառից փորձանքից հեռու, ոչ մի թիվ չգրել, քանի որ ոնց գրում է, միեւնույն է, այդ ամենն իրենց եւ իշխանավոր ընկերների դեմ է օգտագործվում, ինչը ներիշխանական «ռազբորկաներում» կրկին կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ