30 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Հայ-թուրքական սահմանը կբացվի՞.168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանը՝ որպես ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է խանգարել թուրքերին միանալ ԵՏՄ-ին, առավել ևս՝ ազատ առևտրի գոտի զարգացնելիս:

Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանը կցանկանա: Պատահական չէ, որ շեշտում եմ, որ կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը:

Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը երկու տարի մենք ունենալու ենք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորում եւ հայ-թուրքական սահմանի բացում: Ամեն ինչ գնում է դրան:

Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել»,- թերթի թղթակցի հետ զրույցում նշել է ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից ԵՏՄ-ի հանդեպ ցուցաբերած հետաքրքրությանը եւ հնարավոր համագործակցությանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ