18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Չսիրեցիր, եղբայր.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը նոր թափ է ստացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է նախկինում քննված 10 քրեական գործերը կարճելու որոշումները եւ դրանք ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նոր, օբյեկտիվ քննության համար:

Դրանց մի մասը ժամանակին քննվել են ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, մի մասը՝ քննչական կոմիտեում, մի քանիսն էլ՝ ԱԱԾ-ում:

Հասկանալի է, որ Ա. Հովսեփյանն, այսպես թե այնպես, դրանց հետ առնչություն է ունեցել` ժամանակին որպես գլխավոր դատախազ կամ իբրեւ անմիջական նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավար: Եւ այն փաստը, որ ՀՔԾ ուղարկելու որոշումը պատճառաբանվում է «օբյեկտիվ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ», նույնպես վկայում է այն մասին, որ այս գործընթացն ուղղված է Հովսեփյանի եւ նրա ղեկավարած կոմիտեի դեմ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ